|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Չնայած աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին՝ Հարավային Կովկասում խաղաղությունը ԱՄՆ-ի համար շարունակում է առաջնահերթություն մնալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդան Պատելը։
Ճեպազրույցի ժամանակ լրագրողը հիշեցրել է սեպտեմբերին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այն հայտարարությունը, որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնել են Վաշինգտոն ուղարկել իրենց պաշտոնյաներին՝ հերթական հանդիպման, և հարցրել է՝ արդյոք Վաշինգտոնը դեռևս երկու երկրների միջև բանակցությունների համար հնարավոր տարբերակ է։
«Այն ամենից զատ, ինչ, իհարկե, կատարվում է աշխարհում և ինչը շատ մեծ ուշադրության է արժանանում այս սենյակում, այդ երկու երկրների միջև խաղաղությունը շարունակում է մեզ համար, պետքարտուղար Բլինքենի համար առաջնահերթություն մնալ, և այդ հարցում այս գերատեսչությունը կշարունակի ներգրավված մնալ», - պատասխանել է Վեդանտ Պատելը։