կարևոր
2395 դիտում, 1 ամիս առաջ - 2024-07-30 19:47
Աշխարհ

Ադրբեջանը կրկին խոսել է խաղաղության պայմանագրից ու մեջբերել ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը

Ադրբեջանը կրկին խոսել է խաղաղության պայմանագրից ու մեջբերել ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը

Եթե ​​նայեք խաղաղության համաձայնագրի տեքստին, որը դրված է բանակցությունների սեղանին, ապա Հայաստանը և Ադրբեջանը մոտ են տեքստի ավարտին, հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:

«Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Մենք երբեք այսքան մոտ չենք եղել դրան: Այժմ երկու երկրները պատմական հնարավորություն ունեն վերջապես փակել թշնամանքի այդ էջը, զբաղվել Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի փոփոխությամբ և այն դարձնել բարիդրացիության, կայունության և խաղաղության վայր»,- ասել է նա։

Այդ երկրից հայտարարել են, թե Ադրբեջանը, իբր, «մտադիր է ամեն ինչ անել, որպեսզի արդարացնի ողջ միջազգային հանրության սպասելիքները՝ «մեկընդմիշտ լուծելով Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջների հարցը»․ «Ուստի, մենք հույս ունենք, որ մնացած դժվարությունները կարճ ժամանակահատվածում պատշաճ կերպով կլուծվեն, և որ մենք կկարողանանք հասնել հուսալի, տևական և անշրջելի խաղաղության», - ասել է նա։ 

Խոսելով խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավոր ժամկետների մասին՝ Ամիրբեկովը նշել է, որ նպատակահարմար չէ ինչ-որ ժամկետներ նշել։ Ադրբեջանական կողմը կրկին մեջբերել է ՀՀ սահմանադրությունը ու հայտարարել, թե խաղաղության պայմանագրի կնքումը կախված կլինի այսպես կոչված «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերացումից»․ «Դա մեծապես կախված կլինի խաղաղ համաձայնագրի ավարտի համար մնացած միակ խոչընդոտը վերացնելու հայկական կողմի կարողությունից և պատրաստակամությունից,  խաղաղության համաձայնագրի տեքստի մեծ մասը համաձայնեցված է»,-ասել է Ամիրբեկովը։

Հիշեցնենք՝ ՀՀ-Թուրքիա սահմանին այսօր՝ հուլիսի 30-ին, տեղի է ունեցել հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումը։