|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռուսաստանը չի հրաժարվել Ուկրաինայում իր գլոբալ նպատակներից և նախատեսում է կրկին փորձել գրավել Կիևը, նոր պետական միավոր ստեղծել և այն Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկել։ Այս մասին կայացած ճեպազրույցում ասել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ տնօրինության պետի տեղակալ Ալեքսեյ Գրոմովը։
«Հակառակորդի հավանական հաջորդական գործողությունները մենք համարում ենք Օդեսայի, Նիկոլաևի և մասամբ Զապորոժիե շրջանների տարածքները վերահսկողության տակ առնելու նրա փորձերը, ցամաքային միջանցքի ստեղծումը դեպի Մոլդովայի Հանրապետության Մերձդնեստրի շրջան, Կենտրոնական Ուկրաինայի տարածքը, Կիևի գրավումը»,- ասել է Գրոմովը։
Դրանից հետո, ըստ նրա, Ռուսաստանի Դաշնությունը նախատեսում է վերընտրություններ անցկացնել Ուկրաինայի օրենսդիր և գործադիր մարմիններում՝ իրեն հավատարիմ ուժերին իշխանության բերելու, «նոր պետական միավոր» ստեղծելու և այն Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու համար։
«Այս կերպ հակառակորդը կփորձի հասնել իր ռազմավարական քաղաքական նպատակին։ Բայց սրանք նրանց մտքերն են։ Նրանց մտքերին մեր հակադրությունը կա»,- եզրափակել է ԳՇ ներկայացուցիչը։