|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ռուսական զորքերը ակտիվացրել են հարձակողական և գրոհային գործողությունները Դոնեցկի ուղղությամբ. նշվում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի՝ մայիսի 20-ի օպերատիվ տեղեկատվության մեջ։
«Դոնեցկի ուղղությամբ հակառակորդը ուժեղացրել է հարձակողական գրոհային գործողությունները՝ մարտավարական իրավիճակը բարելավելու համար։ Նա կրակային վնաս է հասցրել ականանետներից, թնդանոթային հրետանուց, բազմակի հրթիռային համակարգերից և օպերատիվ-մարտավարական ավիացիայից՝ շփման գծի ողջ երկայնքով մեր ստորաբաժանումների ամրությունները ոչնչացնելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։
Ըստ Ուկրաինայի ԳՇ-ի՝ Խարկովի ուղղությամբ ռուսները փորձում են հակագրոհներ իրականացնել՝ կորցրած դիրքերը վերականգնելու համար։ Նրանք օդային հետախուզություն են իրականացնում՝ կիրառելով անօդաչու թռչող սարքեր։