|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ուկրաինական բանակը նախօրեին Դոնբասում, առաջին անգամ, կիրառել է թուրքական «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքը. լուրը հաստատել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը՝ նշելով, որ անօդաչուն չի հատել շփման գիծը եւ կառավարվող ռումբով ոչնչացրել է:
Ինչպես նշված է հաղորդագրության տեքստում, ռուսական օկուպացիոն ուժերի մեկ թնդանոթ:
Նշվում է, թե «Բայրաքթարի» կիրառմամբ հաջողվել է դադարեցնել նույն օրը՝ ավելի վաղ, ուկրաինական դիրքերի ռմբակոծումը, ինչի հետեւանքով մեկ ուկրաինացի զինվոր զոհվել էր, մեկը՝ վիրավորվել:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով Դոնբասում «Բայրաքթարի» կիրառման լուրին, ասել է, որ Մոսկվան ստուգում է այն:
Ուկրաինայի արտգործնախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Կիեւն Անկարայից հարվածային անօդաչու թռչող սարքեր է գնել՝ Ռուսաստանին «զսպելու» եւ իր տարածքը պաշտպանելու համար:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն, ի պատասխան ասել է, որ թուրքական անօդաչուների մատակարարումն Ուկրաինային կարող են ապակայունացնել իրավիճակը շփման գծում:
Հիշեցնենք, որ թուրքական այդ նույն «բայրաքթարները» Ադրբեջանը կիրառում էր Արցախի դեմ 44-օրյա պատերազմում: