Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավելի բարձր ինֆլյացիան սպառողներին կստիպի սահմանափակել իրենց ծախսերն այնքան, որ մինչեւ հուլիս-սեպտեմբեր ամիսներին տնտեսությունը կհայտնվի ռեցեսիայի մեջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի նախկին նախագահ Լոուրենս Լինդսին CNBC-ին տված հարցազրույցում:
«Ինֆլյացիան խաթարում է սպառողների գնողունակությունը, եւ նրանք ստիպված կլինեն կրճատել ծախսերը»,- ասել է նա։
Նա նաեւ հայտնել է, որ ԱՄՆ-ի կենտրոնական բանկը «հեռու է» ինֆլյացիան վերահսկելուց:
Նրա խոսքով՝ ինքը մտահոգված է, որ ինֆլյացիան կարող է 1 տոկոսից բարձրանալ։ 1980թ․ ամառվանից սկսած երկու ամիս անընդմեջ սպառողական գնաճը չի աճել 1 տոկոսով եւ ավելի։
«Սա կնվազեցնի սպառողների գնողունակությունը մոտ 2 կետով՝ 2021թ․ սկզբից ի վեր արդեն իջած 2,5 կետից։ Առանց ռեցեսիայի նման մեծ ցնցում չի կարող լինել»,- ասել է նա:
Լինդսին, որը 1991-1997թթ․ զբաղեցրել է ԴՊՀ-ի նախագահի պաշտոնը, Վաշինգտոնում գործող The Lindsey Group տնտեսական խորհրդատվական ընկերության գործադիր տնօրենն է: