|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մշակույթի նախարարությունը ոչ մի գործ չի ուղարկել ԱԱԾ. խորհրդարանում լրագրողներին հայտնեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
Նրա խոսքով՝ նախարարությունն իրականացրել է միջոցառումներ, որոնք բյուջեի չափերի մեջ չեն տեղավորվել: «Դրանք խոհեմ ձևով չեն ծախսվել։ Այն, ինչ նախատեսված է եղել եռամսյակի համար, խոհեմ չի ծախսվել։ Մասնավորապես` խոսքը միջոցառումների մասին է, որոնց համար մոտ 1.2 մլրդ դրամ գումար է տարեկան հատկացվում»,- տեղեկացրեց նորանշանակ նախարարը։
Ըստ Մակունցի՝ եթե նախորդ կառավարության կողմից ընթացք տրված ծրագրերն ամբողջությամբ հաստատվեն, ապա դրանց կյանքի կոչման համար գումարներ այս պահին չկան: «Մենք սպառել ենք ամբողջ գումարները և հունիս-հուլիս ամիսներին գումար չենք ունենալու, որ ծախսենք»,- նշեց նա։