|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագիր է ուղարկել ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընին, որում, ըստ հյուսիսկորեական ԶԼՄ-ների, պատրաստակամություն է հայտնել մոտ ժամանակներս հանդիպել նրա հետ:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է նամակին` ասելով, որ դրանում ԿԺԴՀ ղեկավարին առաջարկվել է մասնակցել Արևելյան տնտեսական ֆորումին:
«Ֆորումը բաց է բոլոր ցանկացողների, տարածաշրջանի բոլոր առաջնորդների համար: Սակայն դեռ որևէ հստակություն չկա, որևէ հասատատում Փհենյանից դեռ չենք ստացել»,-ասել է Պեսկովը: