|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
«5165 շարժումը» պահանջագիրն է հանձնում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովին։
Հիշեցնենք, Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիր՝ Արցախը թողնելով Ադրբեջանի կազմում:
«Ժամանակն է սթափ գնահատելու եղելությունը. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն առանց Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման պատրանք է, որով փորձ է արվում բթացնել մեր հասարակության զգոնությունը։ Ավելին, Ադրբեջանի բոլոր գործողություններն ու հայտարարությունները վկայում են ավելի մեծ ախորժակի մասին՝ Սյունիք, Գեղարքունիք, Երևան և այլն։ Արցախի փրկությունը նաև Հայաստանի փրկությունն է։ Առանց ինքնորոշված Արցախի չի կարող լինել անվտանգ Հայաստան։ Հետևաբար Արցախի անկախության ճանաչումը հանուն Արցախի ժողովրդի փրկության և Հայաստանի ամուր անվտանգության ապահովման հրամայականն է։ «5165 շարժումը» պահանջում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովից սկսել Արցախի անկախության ճանաչման գործընթացը և աշխատանքներ սկսել նրա միջազգային ճանաչման ուղղությամբ»,- ասվում է շարժման տարածած հայտարարությունում։։
Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմանը։