կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-16 23:38
Հասարակություն

«5165 շարժումը» միանում է ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ ձերբակալված համայնքապետերին ազատ արձակելու պահանջին

«5165 շարժումը» միանում է ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ ձերբակալված համայնքապետերին ազատ արձակելու պահանջին
Հայտարարում ենք, որ շինծու մեղադրանքներով ընդդիմադիր համայնքապետերի ձերբակալումը Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի Հանրապետությունում ամբողջ իշխանության ուզուրպացիայի արտահայտությունն է:
 
Սա ժողովրդի ազատ կամաարտահայտության սկզբունքի ոտնահարում է և նպատակ ունի կոտրել ցանկացած դիմադրություն՝ հասարակական թե քաղաքական, որը կարող է ցույց տրվել գործող իշխանությունների որդեգրած կործանարար քաղաքականությանը Արցախի հիմնախնդրի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման հարցերի առնչությամբ:
 
Մենք ունենք տպավորություն, որ Փաշինյանը պարզապես կատարում է Ալիևի պատվերը՝ թույլ չտալ Հայաստանում այսպես կոչված «ռևանշիզմի» որևէ դրսևորում:
 
5165 շարժում