կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-25 20:24
Առանց Կատեգորիա

Հրեան ամեն օր է վճարում ազգային տուրք ու չի տրտնջում...

Հրեան ամեն օր է վճարում ազգային տուրք ու չի տրտնջում...

1948 թվականին, երբ Հրեաները հիմնում էին Իսրայել պետությունը, կարևորագույն երեք խնդիր վճռեցին.

 

Ա.  Որպեսզի կայանա Իսրայել պետությունը, անհրաժեշտ է ունենալ երկիրը սիրող քաղաքացիներ: Առանց դրա անհնար է պետականություն ունենալ:

 

Բ.  Հրեաներին պետք չէ մեծ ժողովուրդ դարձնել, նրանք այդպիսին են:

 

Գ. Պետությունը պետք է հիմնեն մեծ անհատականությունները:              

 

Երեքն էլ լուծեցին Հրեաները, որի արդյունքում ծնվեց ու հզորացավ Իսրայել պետությունը:  Ես կթվարկեմ Իսրայել պետության հիմնադիրներին, դուք մտովի փորձեք զուգահեռներ տանել ՄԵՐ ու ՆՐԱՆՑ միջև.

 

Պետությունը հիմնեցին (արարեցին) մեծ անհատականություններ. ԴԱՎԻԴ ԲԵՆ-ԳՈՒՐԻՈՆ, ԳՈԼԴԱ ՄԵՅԵՐ, ՄՈՇԵ ԴԱՅԱՆ:  Նրանց համբացը որպես վառ անհատականություններ վաղուց դուրս է եկել Իսրայելի սահմաններից ու դարձել Համաշխարհային պատմության սեփականությունը: ՄԻ ակնանի Մոշե Դայանի  դեմքը հազարների մեջ չեմ շփոթի, նա նույնիսկ հրաժարվեց պլաստիկ վիրահատությունից, մնալով որպես իր տառապած ժողովրդի խորհրդանիշ: / «Պատմություն Իսրայել պետության 1896-2005», էջ 17-18/:

 

 Գտա՞ք նմանություն...

 

...Մի քանի օրից դրամահավաք կսկսվի: Ինչո՞ւ է Հայ մարդը տրտնջալով ու չկամությամբ ձեռքը գրպանը կամ դրամապանակին տանում, ինչո՞ւ սփյուռքում ապրողը մատնացույց է անում իր հաշվին «հարստացած» գյադային ու ասում.  « Ալ բավ է... հոգնեցանք...»:  Ինչո՞ւ... Որովհետև քնում ու արթնանում ենք  «Ապահով Հայաստանում»...

 

Հրեան ամեն օր է վճարում ազգային տուրք ու չի տրտնջում....

 

Սպարտակ Ղարաբաղցյան