|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ Լիբանանի մէջ ՄԱԿ-ի ընդհանուր քարտուղարի անձնական ներկայացուցիչ Եոաննա Վրոնեցքային յղեց նամակ մը` իր գնահատանքը արտայայտելով ՄԱԿ-ի Մարդու իրաւունքներու խորհուրդի 49-րդ նստաշրջանի ընթացքին 31 մարտին «Ցեղասպանութեան կանխարգիլում» բանաձեւի որդեգրումին համար:
Բանաձեւը, որ աւանդաբար կը ներկայացուի Հայաստանի կողմէ, գնահատելով ներկայ վտանգներն ու մարտահրաւէրները, կը նախանշէ ցեղասպանութեան կանխարգիլման, ատոր ճանաչման, արդարութեան վերականգնման, փոխհատուցման, մեղաւորները պատժելու եւ հաշուետուութիւն ապահովելու համար այն քայլերը, որոնք պէտք է միասնականօրէն իրականացուին ՄԱԿ-ի անդամ երկիրներուն կողմէ:
ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը իր նամակին մէջ նշեց, որ ՄԱԿ-ի ընդհանուր քարտուղարին կոչ ուղղէ` աջակցելու բանաձեւի որդեգրման:
aztagdaily.com