կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-02 11:03
Աշխարհ

Ուկրաինայի գլխավոր շտաբը հաստատել է, որ ռուսները գրավել են Իզյումը

Ուկրաինայի գլխավոր շտաբը հաստատել է, որ ռուսները գրավել են Իզյումը

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն այսօր հաստատել է, որ ռուսական զորքերը գրավել են Խարկովի մարզի Իզյում քաղաքը։

Գլխավոր շտաբը պարզաբանել է, որ ռուսները ոչ միայն շարունակում են վերահսկել Իզյումը, այլև վերահսկում են անցումները Սևերսկի Դոնեց գետի վրայով՝ հարձակողական գործողություններն ապահովելու համար։

Իզյումում ապրում է 50 հազար մարդ, քաղաքը երկաթուղային կարևոր հանգույց է և դարպաս դեպի Դոնեցկի մարզ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մարտի 24-ին հայտարարել էր Իզյումի գրավման մասին, սակայն Իզյումի իշխանությունները այն ժամանակ հայտարարել էին, որ մարտերը շարունակվում են. հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Իզյումին համեմատաբար մոտ է Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքը, որը կարևոր կետ է ուկրաինական բանակի համար։

Հիշեցնենք, որ ռուսները հետ են քաշում իրենց հիմնական ուժերը Կիևի մատույցներին՝ դրանք ուղղելով դեպի Դոնբասի շրջան։