կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-07 10:30
Հասարակություն

Հեղափոխությունը խժռում է Ալեն Սիմոնյանին. «Փաստ»

Հեղափոխությունը խժռում է Ալեն Սիմոնյանին. «Փաստ»

«Մամուլում և սոցցանցերում վերջին մի քանի օրերի հիմնական թեման ՀՀ պետական օրհներգի և դրոշի փոփոխության շուրջ Ալեն Սիմոնյանի առաջ քաշած թեզերի քննարկումներն էին: Ընդ որում, Սիմոնյանի դեմ հակադրությունը սրվեց ոչ միայն ընդհանուր հանրային սեկտորում, այլև հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում:

Պարզվում է, սակայն, որ բարձրացած աղմուկը այնքան էլ ինքնաբուխ չի եղել, այլ որոշակիորեն ուղղորդված է եղել:

«Փաստի» տեղեկություններով՝ կառավարության ինֆորմացիոն ռեսուրսները համակարգող օղակները հանձնարարություն են տվել ՖԲ իրենց ակտիվին՝ թեման տակից «քլնգել»՝ արհեստական այլակարծություն ապահովելու և Ալեն Սիմոնյանին «իր տեղը ցույց տալու» համար:

Դա է պատճառը, որ իշխանական «ֆեյսբուքչիները» տարբեր դեմքերով և հատկապես ֆեյքերով ռմբահարում են ԱԺ փոխխոսնակին։ Բանն այն է, որ իշխանություններին դուր չի գալիս Ալեն Սիմոնյանի համեմատաբար գրագետ «փիառն» ու որոշակի ինքնուրույն քայլերի դիմելու համարձակությունը:

Դե ինչ, ինչպես ասում են, հեղափոխությունը խժռում է իր զավակներին, այս դեպքում՝ դեռևս Ալեն Սիմոնյանին»,-գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: