|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Վրաստանում Հայաստանի դեսպանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հունիսի 16-ինՎրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդարանի հովանավորությամբ Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տեղի է ունեցել «Տոլմա-2019» մրցույթ-փառատոնը, որին մասնակցել է նաև Վրաստանում ՀՀ դեսպանության ողջ անձնակազմը՝ դեսպանի գլխավորությամբ։
Իր խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը նշել է, որ արդեն բարի ավանդույթ է դարձել Վրաստանում ազգային մյուս արժեքների հետ միասին ներկայացնել նաև հայկական խոհանոցն իր բազմազանությամբ, որը հայոց բազմադարյա մշակույթի անբաժանելի մասն է կազմում: Այնուհետև, Սրբազան հայրը օրհնել է տոլմայով լի կաթսաները և բարեհաջող ընթացք մաղթել փառատոնին։
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն ընդգծել է նմանօրինակ միջոցառումների կազմակերպման կարևորությունը և հույս հայտնել, որ հայկական կերակրատեսակներին նվիրված փառատոնները կշատանան։
«Տոլմա-2019» փառատոնն ուղեկցվում էր նաև երգի ու պարի կատարումներով։