Հետահայաց նայելով՝ ես կարծում եմ, որ մեր որոշումը՝ ԱԳ նախարարի մակարդակով մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին, ճիշտ էր․ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա ուզում եմ ասել, որ մենք վստահ ենք, որ Հայաստանն ու Թուրքիան կարող են և պետք է, որ նորմալացնեն, կարգավորեն հարաբերությունները, այսինքն՝ հարաբերություններ հաստատեն, բացեն սահմանները: Կարծում եմ, որ այս գործընթացի մեջ երկու նախարարների հանդիպումը ևս իր դրական ազդեցությունն ունեցավ: Անշուշտ, շոշափելի, կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չբերվեց, բայց երկու կողմերն էլ ևս մեկ անգամ վերահաստատեցին, որ շարունակում են երկխոսությունը, գործընթացը՝ առանց նախապայմանների»,- ասաց նա:
Ավելին՝ տեսանյութով: