կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-23 10:43
Քաղաքական

Նրանց էսօր հատակից անվանեցին «միտինգ անողներ», ի՞նչ են մտածում այդ քաջերը բարձրից. դիտարկում

Նրանց էսօր հատակից  անվանեցին «միտինգ անողներ», ի՞նչ են մտածում  այդ քաջերը բարձրից. դիտարկում
Երկնքում հաստատ տարակուսանք է...կարմիր դրոշներով հավերժության մեջ սավառնող քաջեր են մեկտեղվել ու հայ անմահների գնդի այդ ոսկե ջոկատի մարտիկները զարմացած մեզ են նայում։ Լիզբոն-ի 5 տղերքն են նայում` դեռ 18 տարին չբոլորած քաջերը, որոնք նույնիսկ Հայաստանում մեկ օր չապրելով` դեսպանատուն գրավեցին ու հանուն Հայ Դատի պայթեցրեցին իրենց։ Ահա մի կողմի վրա Պետոն է նայում` Ղևոնդյան հրամանատարը, Արցախի արծիվը, Բեկորն է նայում, Դրոն է նայում...որ մեկին ասես ու որ մեկին թողնես։ Նայում են վերջերս նրանց շարքերում իրենց տեղը գտած 60 քաջերը, որոնք վերջին պատերազմում ոչ մի գերի չտալով` միակ ազատագրողը եղան։ Մեկտեղվել են քաջերը, մեկտեղել են դրոշները պայքարի գույնի ու նայում են...միտինգները սովորաբար աղմկոտ են լինում, իսկ նրանք լուռ են...ինչ են մտածում նրանք, ինչ են տեսնում նրանք ու ինչ են զգում նրանք։ Նրանց էսօր այստեղից` ներքևից...հատակից, ցածրից անվանեցին միտինգ անողներ։
Ինչ են մտածում դաշնակցական քաջերը բարձրից, ինչ են մտածում նրանց արյունակից եղբայրները...ով իմանա։
Հույսս ավելի շատ այնտեղից է, պոռթկումը բարձրից եմ ակնկալում..ես գիտեմ, որ դուք ամեն պահի ու ժամի ասում եք` ինչ է պետք անել, ասում եք առանց միտինգների։ Լսելի եղեք տղերք, զորություն տվեք մեզ տղերք...
Զորություն տվեք, որ հայը հաղթի, Հայ դատը հաղթի, Հայաստանը հաղթի։
ՈՒ ԿՀԱՂԹԻ, ՔԱՆԻ ՈՐ ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՁԵԶ ԵՎ ՁԵՐ ԶՈՐՈՒԹՅԱՆԸ։
 
Գագո Ասատրյան
Alternativ.am կայքի տնօրեն