Փոխարժեքներ
17 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
ՀՀ ԱԺ նախագահ կոչեցյալը մեկնել է Ինդոնեզիայի Բալի կղզի, ինչ-որ «հույժ կարևոր» համաժողովի, որտեղ որոշվելու են Հայաստանի ինքնիշխանության և Արցախի հարցերը։ Սակայն նա միայնակ չի մեկնում, այլ 10 հոգանոց պատվիրակությամբ։
Հիշեցի 2019թ․ Լեհաստանում անցկացվող համաժողովը նվիրված Սեյմի 30- ամյակին։ Համաժողովին հրավիրված էին արևելյան Եվրոպայի բոլոր պառլամենտների խոսնակները։ Նրանք բոլորը, շեշտում եմ՝ բոլորը ժամանել էին Վարշավա միայնակ, առանց պատվիրակության և թիկնապահների։ Հայաստանի Աժ նախագահը նույնպես ներկա էր համաժողովին, բայց ոչ միայնակ, այլ շուրջ 7 հոգանոց պատվիրակությամբ՝ թիկնապահներ, օգնականներ։
Համոզված եմ, որ նույն պատկերն է լինելու և Բալի կղզում։ Ի՞նչ կարելի է եզրակացնել։ Սրանց համար իշխանությունը վայելք է, պետական բյուջեն՝ նույնպես ընտանեկան և ընկերական վայելքների մսխումներ։ Թքած Արցախի, փախստականների, սոցիալական վիճակի, պետական պարտքի օրեցօր աճման վրա։
Ավետիք Իշխանյան
Քաղաքագետ