Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փոխել է իր մարտավարությունը ուկրաինական պատերազմում․ հաշվի առնելով, որ մարտերը շարունակվում են ավելի քան երեք շաբաթ, նա այլևս նպատակ չունի գրավելու Ուկրաինայի մայրաքաղաքը և ցանկանում է Կիևին ստիպել հանձնել հարավային և արևելյան տարածքները։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ անանուն բարձրաստիճան պաշտոնյաների։
Նախկինում ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները տեսնում էին նախագահ Պուտինի նախնական նպատակները՝ մի քանի օրում Կիևը վերցնել և Զելենսկիի կառավարությունը ռուսամետ ռեժիմով փոխարինել: Ավելի քան երեք շաբաթ տևած մարտերի ընթացքում դա չի իրականացել, ինչը, ըստ WSJ-ի, իբր դրդել է Պուտինին՝ փոխել մարտավարությունը:
«2014 թվականին գրավելով և՛ Ղրիմը, և՛ Դոնբասի տարածքները՝ Ռուսաստանը ձգտում է «ցամաքային կամուրջ» ապահովել Ռուսաստանի արևմտյան և Ղրիմի թերակղզու միջև, ինչպես նաև ընդլայնել Ռուսաստանի վերահսկողությունը Դոնբասի նկատմամբ»,- ասում է թերթի աղբյուրը։
«Եթե այդ տարածքային պահանջները և Ուկրաինայի չեզոքության պահանջը մերժվեն, ակնկալվում է, որ Պուտինը կփորձի պահել այն ամբողջ տարածքը, որը ռուսական զորքերը գրավել են: Ելնելով մեր ռազմական գնահատականներից՝ թվում է, թե Պուտինը վերադառնում է պաշարման մարտավարությանը»,- ասել է ԱՄՆ վարչակազմի պաշտոնյան:
Միաժամանակ, Պուտինը կարող է ընդլայնել իր ռազմական նպատակները, եթե ռուս զինվորականների գործողություններն ավելի հաջող լինեն։
«Ուկրաինայի մայրաքաղաքի կարգավիճակը մնում է բաց հարց, և հաշվի առնելով Ուկրաինայի ուժեղ դիմադրությունը, պարզ չէ, թե արդյո՞ք ռուս զինվորականները կկարողանան բավականաչափ զորքեր հավաքել՝ Կիևը սերտորեն շրջափակելու և այն գրավելու համար»,- նշում են ամերիկյան թերթի զրուցակիցները։
Wall Street Journal-ն նշում է, որ Պուտինի ռազմավարության մեկնաբանությունը հետախուզական պաշտոնական գնահատման արդյունք չէ, այլ գաղտնի տեղեկատվության հասանելիություն ունեցող ԱՄՆ որոշ պաշտոնյաների տեսակետն է։