|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ-ը որևէ նշան չի տեսնում, որ Պուտինը պատրաստ է դադարեցնել և ավարտել պատերազմն Ուկրաինայում դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը. հայտնում է Պետքարտուղարության կայքը։
«Այժմ ոչ մի նշան չեմ տեսնում, որ Պուտինը պատրաստ է կանգ առնել: Ընդհակառակը՝ եթե լսեք նրա վերջին հայտարարությունները, հուշում են, որ նա հակառակ ուղղությամբ է գնում»,- ընդգծել է նա։
Պետքարտուղարը հավելել է նաև, որ դիվանագիտությունը պահանջում է բանակցությունների համար երկու կողմերի պատասխանատու վերաբերմունք և անհապաղ լարվածության դեէսկալացիա։ Սակայն Ռուսաստանը բանակցելու տրամադրություն չունի։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը վճռականորեն կաջակցի Կիևի ջանքերին՝ դիվանագիտական միջոցներով հասնելու դեէսկալացիայի, հրադադարի և ռուսական զորքերի դուրսբերմանը։