Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս մարդիկ խոսում են խաղաղության օրակարգից, բայց դրանից կեղծիք մեկ էլ այն է, որ ՀՀ-ն ունի արտգործնախարար Արարատ Միրզոյան՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀԿ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը ՀՅԴ և ՀՀԿ երիտասարդական կառույցների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ՀՀ արտգործնախարարության շենքի առջև։
«Ակցիայի նպատակն է՝ ցույց տալու աշխարհին, որ այն մարդիկ, ովքեր այսօր պետական տարբեր պաշտոններում ծվարել են, այն դավաճանները, ովքեր այսօր վատ իրադարձությունների հետևանքով կարողացել են Հայաստանում դառնալ ինչ-որ պաշտոնյաներ, և այսօր պետությունը դիտում են բացառապես որպես նյութ թուրքերի դարավոր երազանքներն իրագործելու հարցում, այս տրամաբանության մեջ պիտի ցույց տանք աշխարհին, որ այստեղ չկան մարդիկ, ովքեր պատրաստ են իրենց արժանապատվությունը զոհաբերելով՝ ձեզ համար տրանսպորտային միջացքներ դառնալ, ուրանալ Հայոց ցեղասպանության պահանջատիրությունը, կամ որևէ կերպ մեր օրացույցից ջնջել ապրիլի 24-ը»,-ասաց Աննա Մկրտչյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․