Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները եւ «Հայաստան» դաշինքը գումար կստանան պետությունից: Մասնավորապես, գումար ստանալու այս կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի արտահերթ ընտրությունների արդյունքներով այն դեպքում, երբ կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները երեք տոկոսից ավելի են հավաքել:
Ըստ այդմ, մեկ տարվա համար 268 մլն դրամ է ստանում ՔՊ-ն, 38 մլն. «Հանրապետություն» կուսակցությունը, 50 մլն. ԲՀԿ-ն եւ 163 մլն. «Հայաստան» դաշինքը:
Հավելենք, որ ՀՀ Ազգային ժողովի «Լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «12002 աջակցություն կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին» միջոցառմամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին հատկացվել են համապատասխան միջոցներ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված շեմը հաղթահարած կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների աջակցություն ցույց տալու նպատակով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում