կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-16 11:25
Քաղաքական

Ադրբեջանական զորքերը 757 մետրով խորացել են Հայաստանի տարածք, իսկ ՀՀ ՊՆ-ն ստում է

Ադրբեջանական զորքերը 757 մետրով խորացել են Հայաստանի տարածք, իսկ ՀՀ ՊՆ-ն ստում է
Երկու օր առաջ թելեգրամյան որոշ ալիքներ հոաղորդեցին, որ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի մոտ ադրբեջանցիներն առաջ են բերել իրենց դիրքերը և ամրանում են, որին ի պատասխան ՀՀ ՊՆ-ն հերթական հերքմամբ հանդես եկավ... Ի պատասխան "ասֆալտ" Սուրիկի ղեկավարած գերատեսչության հերքման, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն ապացույցներ ներկայացրեց, ըստ որի ադրբեջանական բանակը Ներքին Հանդի մոտ 757 մետրով խորացել և գրավել է ՀՀ ինքնիշխան տարածքը...
 
ՀՀ ՊՆ-ի հերթական կեղծ հերքումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ կապիտուլյանտ Նիկոլի իշխանությունը բացահայտ սպասարկում է Բաքվի շահերը և ամենաողբերգալին այն է, որ թուրքերին սպասարկում և սեփական հասարակությանը կեղծիք է մատուցում մեր պաշտպանության նախարարությունը...
Արման Թաթոյանի այս պարզաբանումից հետո կարելի ասել, որ սա արդեն երրորդ դրվագն է, երբ ադրբեջանցիները ներխուժում և գրավում են Հայաստանի ինքնիշխան տարածքները, իսկ Նիկոլ Անհողը ոչինչ չի ձեռնարկում երկրի սահմանները պաշտպանելու համար...
 
Գագիկ Համբարյան
Քաղաքագետ