կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-14 17:21
Քաղաքական

Ինչո՞ւ «անհրաժեշտություն» եղավ ցուցարար աղջկա ձեռքը կոտրելու․ Թագուհի Թովմասյանը՝ նախարարին

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին մի միջադեպ հիշեցրեց, երբ Եվրանեսթի նիստերի ժամանակ Երևանում բողոքի ցույց  եղավ՝ ընդդեմ Ադրբեջանի երկու պատվիրակների ժամանման, բերման ենթարկվեցին ՀՀ քաղաքացիները, և մի աղջկա ձեռք էր կոտրվել։

«Ձեր տեսակետը ո՞րն է։ Չեմ լսել, որ տեսակետ արտահայտեք երիտասարդ աղջկա ձեռքը կոտրվելու առնչությամբ։ Ի՞նչ հանգամանքներում է դա եղել, ինչո՞ւ «անհրաժեշտություն» եղավ նրա ձեռքը կոտրելու»,- հարցրեց Թագուհի Թովմասյանը։

Նախարարի պատասխանը՝ տեսանյութում։