|
Փոխարժեքներ
02 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Բաքուն պատրաստ է բանակցություններ վարել Երեւանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար՝ պայմանով, որ Հայաստանն ընդունի հինգ հիմնարար սկզբունքներ. ըստ haqqin.az-ի՝ ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Ադրբեջանն առաջարկում է հարաբերությունների կարգավորման հետևյալ սկզբունքները՝
- ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում,
- պետությունների` միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում,
- ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ հանգամանքներից,
- պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում,
- տրանսպորտի և կապի բացում, այլ համապատասխան հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն:
«Ցանկանում ենք նշել, որ այս հիմնարար սկզբունքների հիման վրա է, որ երկու երկրներն ինտենսիվ, առարկայական և արդյունքների վրա հիմնված բանակցություններից հետո կարող են կնքել երկկողմ խաղաղության համաձայնագիր»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։