|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, միևնույն է, կկիրառվեին արևմտյան երկրների կողմից։
«Բնավ չեմ կասկածում, որ այդ պատժամիջոցները, միեւնույն է, կկիրառվեին այսպես թե այնպես, ինչպես դրանք կիրառվել են երկար-երկար տարիներ», — ասել է պետության ղեկավարը կառավարության հետ խորհրդակցության ժամանակ:
Ավելի վաղ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, մեկնաբանելով հակառուսական պատժամիջոցները Ուկրաինայի իրադրության պատճառով, հայտարարել էր, որ դրանք չեն օգնում լուծել խնդիրները, այլ կարող են միայն նորերն առաջ բերել: