Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քառօրյա պատերազմի մասնակից եւ Արցախյան պատերազմի վիրավոր Մանուել Մանուկյանին Կառավարության մոտ բարձրախոսով ակցիա իրականացնելու փորձ անելու համար ոստիկանները քաշքշելով բերման էին ենթարկել ոստիկանության բաժին։ Մանուկյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ մարմնական վնասվածքներով այնտեղից տեղափոխվել է հիվանդանոց։
«Ես եկել էի կառավարության առջեւ, որ ասեմ՝ թափ տվողին ասեք՝ իջնի ցած: Դեռ բան չէի ասել՝ տարան բաժին: Բեսպրիդել ա: Նիկոլը ամբիոնից ասում ա, իրան կարելի ա, բայց քաղաքացուն չի կարելի, որովհետեւ ինքը փողոցային խուժան ա, իր պարագայում արդարացի ա, մեր պարագայում՝ ոչ։
Իր բերանին ինչքան չեն գալիս, այդքան՝ ինչ ուզում անում ա, ասում ա՝ դե սովորել են: Ազգին սարքել են անինքնասեր: Իմ տրամաբանությամբ՝ Փաշինյանը մտածում ա՝ ուզի վաղը կկանգնի Ազգային ժողովում կասի՝ սաղ ժողովրդի մերն էլ, եղած չեղածն էլ: Նիկոլը գիտի, թե կարա ամեն ինչ ասի, ու դա նորմալ ա, ինչ ասել ա, անցել գնացել ա:
Դե նորմալ ա, ժողովուրդն արդեն անթասիբ ու անինքնասեր ա դարձել: Նիկոլը ոչ մեկից չի վախենում, էնքան ա հղփացել, որ արդեն Ազգային ժողովի ամբիոնից տենց գռեհիկ ա արտահայտվում, հետո ասում են՝ դե ջղայնացած ա եղել, ասելա: Ես էլ ասում եմ՝ ջղայնացած էր, թո՛ղ գլուխը տար պատին, ջղայնացած էր երեւի, որ Արցախի հողերը ստորագրեց, հանձնեց»,-ասաց Մանուկյանը՝ պարզաբանելով, թե որն էր այսօրվա ակցիայի նպատակը:
Լ․Ս․