կարևոր
1264 դիտում, 4 ժամ առաջ - 2025-04-30 14:16
Հասարակություն

Արթուր Չախոյանին ոստիկանության բաժնից տեղափոխել են հիվանդանոց

Արթուր Չախոյանին ոստիկանության բաժնից տեղափոխել են հիվանդանոց

Արթուր Չախոյանին ոստիկանության բաժնից տեղափոխեցին Մասիվի հիվանդանոց ՍԳԼ։ Այս մասին հայտնում է լրագրող Սյուզի Բադոյանը։

«Հետազոտվում է, աչքի վնասվածքից բացի Արթուր Չախոյանը նշել է, որ գլխապտույտ ունի սրտխառնոց նաև գլուխն են նկարելու։

Բայց հիշեցնեմ` ջարդարար թաղապետը ձերբակալված չէ, գնաց հաց ուտելու»։

Ավելի վաղ՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն իր աշխատակիցների հետ դաժանաբար ծեծի է ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին։ 

Հիշեցնենք՝ ապրիլի 29-ին Չախոյանը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ էր գնացել Նոր Նորքի թաղապետի հետ հանդիպման, սակայն նրանք այդպես էլ չհանդիպեցին։ Փոխարենը շենքի առաջին հարկում Մանուկյանը կախեց Տեր-Մարգարյանի լուսանկարները և վրան յոգուրտ լցրեց` ասելով, որ սա հենց իր հայհոյանքների պատասխանն է։

Այսօր էլ՝ ապրիլի 30-ին, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում պետք է հանրային քննարկում լիներ, և ակտիվիստ Արթուր Չախոյանն այսօր ևս թաղապետարան էր եկել` հանդիպելու Տեր-Մարգարյանին և պատասխան պահանջելու ձայնային հաղորդագրություններով իր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու համար։