|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ-ը Հայաստանի եւ Թուրքիայի հետ հաճախ է քննարկում երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման խնդիրը եւդրան մեծ կարեւորություն է տալիս. ըստ թուրքական «Հուրիեթ» օրաթերթի` մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտողարի Եվրոպայի եւ Ասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:
Նա շեշտել է, որ իրենք պատրաստ են ամենայն աջակցություն ցուցաբերել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բնականոնացմանն ուղղված ջանքերին` մտահոգություն հայտնելով, որ վերջին շրջանում դրանք նվազել են:
«Երկու երկրների շահերից է բխում հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակումն ու բարեկամական հարաբերությունների հաստատումը: Այդ պատճառով մենք շարունակում ենք աջակցել երկու երկրների միջեւ ուղիղ երկխոսությանը եւ հարաբերությունների կարգավորմանը: Այդ թեման մենք հաճախ ենք քննարկում երկու երկրների մեր գործընկերների հետ հանդիպումների ժամանակ»,- ասել է Գորդոնը: