|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արգենտինական խոշոր Կորդովա նահանգի համանուն քաղաքում, չնայած կորոնավիրուսային համաճարակին, անցկացվում է բուժաշխատողների և նրանց աջակցող քաղաքացիների բողոքի զանգվածային ակցիա. այս մասին գրում է La Voz պարբերականը։
Նշվում է՝ մասնակիցները բողոքում են առողջապահական ոլորտի աշխատողների իրավունքների ոտնահարումից, ցածր և ուշացող աշխատավարձերից, ինչպես նաև իրանց հասցեին անվերջ հնչող մեղադրանքներից։
«Մենք հերոսներ կամ մարդասպաններ չենք, մենք բժիշկներ ենք։ Բավական է դաժան վերաբերմունքի արժանանաք։ Բավական է մեղադրել ու սպառնալ մեզ»,- այսպիսի կարգախոսներով են մարդիկ դուրս եկել փողոց։
Հավելվում է՝ ցուցարարների մի մասն ակցիային մասնակցում է մեքենաներով, ինչի հետևանքով քաղաքում հսկայական խցանումներ են առաջացել։
Բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Կորդովա նահանգի 3 այլ քաղաքներում՝ Ռիո Կուարտոյում, Կառլոս Պասում և Ալտա Գրասիայում։