Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես չգիտեմ՝ այնտեղ ստորջրյա ինչ խութեր կան, բայց այն, որ ուզում են Արման Թաթոյանին շարքից հանել, ես համոզված եմ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ խոսելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ֆինանսական անկախության երաշխիքները վերացնելու՝ Փաշինյանի կառավարության քայլերի մասին։
ՄԻՊ-ի դեմ Ադրբեջանի ու իմքայլականների համատեղ արշավը նա բացատրեց Արման Թաթոյանի այցելություններով Սյունիք, նրա զեկույցներով, նրա տարածած ինֆորմացիայով, որը, ըստ դեսպանի, չի համընկնում այն գծի, այն տրամադրության հետ, որը մեր քաղաքական այրերը ունեն։
«Դա հիբրիդային պատերազմ է, որը 30 տարի շարունակ մղվում է Հայաստանի դեմ՝ կազմակերպված Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից, և սա ունի մի վեկտոր, որն ուղղված է կազմաքանդելու և քայքայելու Հայաստանւոմ գոյություն ունեցող կարգերը և սերմանելու ժողովորդի մեջ պանիկա, քաոս և այլն։ Ես ուշադիր հետևում եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը․ նախ, ինքը կոչված է մարդու իրավունքներ պաշտպանելու, բացի դրանից, նա դա անում է գերազանց։ Շատ մեծ աշխատանք է կատարվում ՀՀ շահերի պաշտպանության և մեր հակառակորդների դեմ մղված պայքարում»,-արձանագրեց Արման Նավասարդյանը։
Արդյո՞ք Հայաստանը ունի պայմանավորվածություն Ադրբեջանի հետ ՀՀ ՄԻՊ-ի դեմ արշավ սկսելու հարցում․ Նավասարդյանն ասաց՝ ինքը սարսափում է այդ մտքից։
«Սարսափում եմ անգամ մտածել, որ նման բան կա, իսկ եթե կա, կարող եմ ասել, որ նպատակ է դրված անէացնելու Հայաստանը և քարտեզի վրայից վերացնելու որպես պետականություն»,-ասաց արտակարգ և լիազոր դեսպանը։
Այն, որ հնարավոր է Ադրբեջանի հետ պայմանավորվածություններ լինեն հայանպաստ ցանկացած գործունեության դեմն առնելու համար, կարելի է ենթադրել նաև Կապանի սահմանից դիրքապահների տարածած տեսանյութից, որում պարզ երևում է, որ Փաշինյանի կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի դիրքապահները լքեն դիրքն ու հեռանան, բայց ի պատիվ նրանց, դիրքապահները կանգնում են մինչև վերջին հնարավորը։
Այս իրավիճակը Արման Նավասարդյանը մեկնաբանեց ժամանակակից խոշոր վերլուծաբաններից՝ Յակով Կադմինի խոսքով․ նա հրեա է, երկար տարիներ եղել է Իսրայելի հետախուզական ծառայության պետը, շատ լավ գիտի Խորհրդային Միությունը, շատ լավ գիտի Հայաստանը, և վերջին վերլուծության մեջ ասում է՝ «Հայաստանում ծուռ հայելիների թագավորություն է այսօր»։
«Սա տրամաբանական շարունակությունն է նրա, ինչ արվում է Արման Թաթոյանի նկատմամբ։ Այնպես որ, եթե պատճառահետևանքային տրամաբանությունը գալիս է ասելու այդ մասին, ուրեմն, կատարվում է Հայաստանի ներսում մի շատ վատ և շատ կործանարար գործընթաց, որի առաջը հնարավոր է առնել ոչ թե այն միջոցներով, որ կիրառվում է Բաղրամյան պողոտայում, կամ այն, որ մարդիկ տանը նստած խոհանոցներում խոսում են և առաջարկում դեղատոմսեր, կամ էլ սեղանների շուրջը հայրենասիրական մտքերը փոխարինում են գինու բաժակներով՝ կենացներով․․․ մենք գտնվում ենք շատ վատ վիճակում»,-գնահատեց Արման Նավասարդյանը։
Այսօրվա մեր ճգնաժամային վիճակում նա անհրաժեշտ համաեց, որ ազգը ուշքի գա, հավաքի իրեն և միջոցներ ձեռք առնի փրկելու երկիրը։
Արման Նավասարդյանը կոչ է անում, որ սահմանադրական ճանապարհով փոխվի իրավիճակը․ «Որքա՞ն կարելի է հասկացնել, որ այս իշխանությունները պետք է գնան»։
Աննա Բալյան
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․