կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-25 10:24
Տարածաշրջան

«Մենք մենակ ենք մնացել». Զելենսկին հայտնել է` քանի զոհ ու վիրավոր են տվել 1 օրում

«Մենք մենակ ենք մնացել». Զելենսկին հայտնել է` քանի զոհ ու վիրավոր են տվել 1 օրում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քաղաքացիներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ մեկ օրում 137 ուկրաինացի է զոհվել, ավելի քան 300-ը՝ տուժել:
«Վերջին տվյալներով՝ զոհվել են Ուկրաինայի 137 քաղաքացի, նրանց թվում ՝ 10 սպա, վիրավորվել են 316–ը»,-ասել է Զելենսկին իր ուղերձում, որը հրապարակվել է նրա Telegram ալիքում:
Զելենսկին հայտարարել է, որ Կիևում է մնացել իր ժողովրդի հետ։
 

«Մենք մենակ ենք մնացել մեր երկրի պաշտպանության գործում։ Բոլորը վախենում են, ոչ ոք չի ցանկանում պատերազմել մեզ հետ», - հավելել է Ուկրաինայի նախագահը։