կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-23 17:40
Քաղաքական

«Ազատագրական Շարժումը» 2022թ. փետրվարի 25-ից սկսում է ստորագրահավաք՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով

«Ազատագրական Շարժումը» 2022թ. փետրվարի 25-ից սկսում է ստորագրահավաք՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով
Սիրելի հայրենակիցներ, «Ազատագրական Շարժումը» 2022թ. փետրվարի 25-ից մեկնարկում է ստորագրահավաք Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Մեկնարկը կտրվի զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 25-ին, ժամը 12:00-ին Եռաբլուրից։
Այսպիսով մենք չենք արտոնում Հայաստանի իշխանությանը մեր անունից բանակցել թուրք-ադրբեջանական կողմի հետ: Ակնկալում ենք բոլոր ընդդիմադիր քաղաքական, հասարակական ուժերի և անհատների ակտիվ մասնակցությունն այս նախաձեռնությանը:
 
ՉԿԱ ՈՐԵՎԷ ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԿՈւՍԱԿՑԱԿԱՆ ՇԱՀ, ՈՐԸ ԿԱՐԵԼԻ Է ՎԵՐ ԴԱՍԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԻՑ, ԻՍԿ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԻՑ Է ԲԽՈւՄ ՕՐ ԱՌԱՋ ԱԶԱՏԱԳՐՎԵԼԸ՝ ԱՅՍ ԹՈւՐՔԱՀՊԱՏԱԿ ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԻՑ։ «ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈւՄ»
 
Նաիրի Հոխիկյան
 
Լրագրողմեդիափորձագետ