Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մարտի 15-ին անհայտ մի տղամարդ Երևանի Հյուսիսային պողոտայում հարձակում է գործել Ազատագրական շարժման անդամների վրա, ովքեր ստորագրահավաք են իրականացնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Այս մասին հայտնում է «Ազատագրական շարժում»-ը։
«Տեղում ծառայություն իրականացնող ոստիկաններն արագ արձագանքեցին և մեկուսացրին բռնարարին։ Ընդ որում, բռնարարի մոտ էր գտնվում մուրճ:
Րոպեներ անց դեպքի վայր ժամանած ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը բերման ենթարկեց հարձակում գործած տղամարդուն։
Մարտի 15-ին ևս երկու պրովոկացիոն միջադեպ գրանցվեց, որոնք կանխվեցին ոստիկանների կողմից:
Ոչ այս բռնարարի մուրճը և ոչ էլ վարչապետի աթոռը զբաղեցրած անձի մուրճը չեն կարող խոչընդոտել ստորագրահավաքի գործընթացին:
Հ.Գ. Դատելով ընթացքից, պրովոկացիաները շարունակվելու են»,- նշում են «Ազատագրական Շարժում»-ից։