Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Իրատեսը» գրում է. «Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, հաղթելով 12 թեկնածուների, այսօր կրկին պետք է կռիվ տա ևս մի խումբ էջմիածինցիների հետ, որպեսզի մնա իր տեղում: Մեր տեղեկություններով՝ մի խումբ էջմիածինցիներ որոշել են ստորագրահավաք կազմակերպել գործող քաղաքապետի հրաժարականի պահանջով: Նրանք դժգոհ են օրիորդի կառավարումից և կադրային քաղաքականությունից:
Երբ փորձեցինք հասկանալ, թե 31-ամյա քաղաքապետն ինչ կենսագրություն ունի, ինչու են այս երիտասարդ աղջկան վստահել մանվելգրիգորյանական բարքերից զզված էջմիածինցիների հոգսերը, պարզվեց, ոչ միայն նրա հրաժարականը չպետք է պահանջեն, այլ երջանիկ լինեն, որ այդպիսի «պետական գործիչ» է իրենց բաժին հասել: Այո, հենց պետական: Վիքիպեդիայում նրա կենսագրությանը ծանոթանալիս նախանձով ես լցվում էջմիածինցիների հանդեպ: Եվ այսպես. «Դիանա Մնացականի Գասպարյան (մարտի 22, 1988, Վաղարշապատ), հայ քաղաքական և պետական գործիչ, Վաղարշապատի քաղաքապետ, Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին կին քաղաքապետը»: Իսկ դուք ասում եք` պետական գործիչներ չունենք»,-գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: