|
Փոխարժեքներ
15 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.78 |
| EUR | ⚊ | € 431.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0201 |
| GBP | ⚊ | £ 498.26 |
| GEL | ⚊ | ₾ 137.6 |
Երևանում գտնվող երկու ադրբեջանցի պատգամավորները, որոնց պաշտպան կարմիրբերետավորները գիշերը դաժանորեն ծեծել էին հայ երիտասարդների, այցելել են Երևանի պարսկական Կապույտ մզկիթ:
«Մենք Կապույտ մզկիթում էինք: Սա, որքան գիտենք, Ադրբեջանի միակ հուշարձանն է, որը պահպանվել է Երեւանում։ Չնայած այն հանգամանքին, որ դրա պատերին կան այլ պետության մասին գրություններ, սակայն դրա պատերը, դրա ճարտարապետությունը, դրա ոգին մեզ են պատկանում։ Մենք զգացինք այս հարազատությունը։ Կարծում եմ, որ մզկիթն էլ է դա զգացել։ Մենք հավատում ենք, որ իսկական տերերը շուտով կկարողանան իրենց աղոթքը կատարել այս մզկիթում»,- գրել է ադրբեջանցի պատգամավորներից Թաիր Մարքիշիլին։