Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունը պարտավոր է հրապարակային, մանրամասներով բացատրել, թե ինչ է նշանակում սահմանին զորքերի հայելային հետքաշումը․ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Սա բոլորիս անվտանգությանը վերաբերող հարց է։ Ոչ ոք իրավունք չունի այստեղ թաքնվել հարցի գաղտնի լինելու կամ քաղաքական գործընթացների ներքո։ Ասե՞լ եք՝ հայելային հետքաշում, ես կոնկրետ կասկածի տակ եմ դնում էդ ձեր դիրքորոշումը։ Դե հրապարակեք ուրեմն։ Դա այնքան անորոշ կոնցեպցիա է, կամ՝ ինչի՞ էր պետք Ադրբեջանի իշխանությունների բերանը դնել էդ բառը»,- ասաց նա։
Մարդու իրավունքների պաշտպանը հարց հնչեցրեց՝ ինչպե՞ս կարելի է տարածքային իրավազորությունը զիջել։
«Դա խաղուպա՞ր է։ Ո՞վ եղան էդ պաշտոնյաները, որ մեր ժողովրդի անվտանգության հետ են խաղում։ Ճիշտը մեր կողմն է, մենք ո՞նց կարող ենք թողնել, որ դա դուրս գա մեր ձեռքի տակից»,- ասաց Թաթոյանը։