Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ադրբեջանցիները գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, զուգահեռ խոսվում է զորքերի հայելային ետքաշման մասին․ լրագրողի այս դիտարկմանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․ «Տպավորությունն այնպիսին է, որ առաջարկողները չգիտեն՝ Հայաստանի սահմանն ուր է, ինչպես է անցնում, ինչ բնակավայրեր կան այդ հատվածում, տպավորություն է, որ քարտեզին լավ չեն տիրապետում։ Գուցե ունեն ավելի մանրամասն ծրագիր, որը չեն հանրայնացնում, գուցե առաջարկը ներքին լսարանի համա՞ր է, ամեն դեպքում սա ստանդարտ բան է։ 90-ականներին բազմաթիվ զինադադարներ էինք կնքում, և նման ստանդարտ՝ հայելային ետքաշման առաջարկներ շատ եմ ստացել։ Հայելային ետքաշում ես չեն տեսնում՝ դրա կիրառման հնարավորությունը՝ առանց կորուստների»։