Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ցանկացած քաղաքացի ազատ է արտահայտելու իր կարծիքն այն հարթակում, որն իրեն է պատկանում, եթե չունի սահմանափակումներ և օրենքով սահմանված որևէ կաշկանդող լծակ, բայց դա իր մասնագիտական գործունեության վրա որևէ անդրադարձ չպետք է ունենա։ Այս մասին ԱԺ-ում ՀՌՀ անդամի թեկնածուի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ներկայացրած թեկնածու Անժելա Նալբանդյանը՝ ի պատասխան ՔՊ-ական պատգամավորի հարցադրմանը՝ արդյո՞ք սոցցանցերում ատելություն տարածող մարդը կարող է դառնալ ՀՌՀ անդամ։
ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանն ասաց, որ չի կիսում նրա տեսակետը, որովհետեւ կան հանրային պաշտոններ, որտեղ ատելության խոսք, վիրավորանք հնչեցնող մարդուն իրավունք չունեն որպես էտալոնային կերպար ներկայացնելու ու ասելու՝ այսպիսին պիտի լինես, որ դառնաս ՀՌՀ անդամ:
Անժելա Նալբանդյանը պատասխանեց. «Քանի որ մասնավորեցրիք, որ իմ մասին է, դա քննության առարկա է, թե որքանով են իմ գրառումները ատելության խոսք: Իմ գրառումները եւ արտահայտած կարծիքը պիտի դիտել ամբողջության մեջ, այլ ոչ թե հատվածական՝ ինչու է այդպիսի կարծիք ձեւավորվել, ինչին է հաջորդել: Այո, ես սոցհարթակում արտահայտել եմ իմ կարծիքը, իմ մասնագիտական գործունեության վրա դա իր անդրադարձը չի ունեցել: Ընտրվելու դեպքում ես կդրսեւորեմ բավականաչափ խոհեմություն ու պատրաստակամություն՝ զատելու իմ սուբյեկտիվ կարծիքը եւ մասնագիտական գործունեությունը»: