Միասին կարող ենք
կարևոր
700 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-27 16:56
Քաղաքական

Դուք ՀՀ-ում լիարժեք իրավունք ունենք ձեր կարծիքը արտահայտել ու բարձրաձայնել. Տիգրան Քոչարյանը՝ արցախցիներին

Դուք ՀՀ-ում լիարժեք իրավունք ունենք ձեր կարծիքը արտահայտել ու բարձրաձայնել. Տիգրան Քոչարյանը՝ արցախցիներին

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է. «Սիրելի արցախցիներ,

Պետք չէ որևէ շնորհակալություն հայտնել նիկոլականներից, որ ձեզ այստեղ կացարան են տվել ու որոշակի ապրուստի միջոցներ։

Հենց իրենք են ձեզ հայրենազրկել, զրկել Արցախի տներից, աշխատանքից, հողատարածքներից։

Ու որ երեսով են տալիս, չնեղվեք հանկարծ, ասելով, դե հա, մեզ այստեղ ընդունել են, սուս մնանք։

Ձեզ սրտանց օգնած մարդիկ երբեք ձեզ երեսով չեն տա։

Մի զգացեք ձեզ Հայաստանում հյուրի կարգավիճակով, ինչքան էլ ձեզ փորձեն դրանում համոզել նիկոլականները, սա ձեր երկիրն էլ ա, ձեր հողերն են ու ձեր օդ ու ջուրն է, ինչպես Արցախն էր մեզ համար։

Մի դիտարկեք այն, ինչ որ կատարվում է Հայաստանում նեյտրալ դիտորդի կարգավիճակով (моя хата с краю)։

Անտարբերների համար դժոխքում առանձին ամենավատ անկյունն են կառուցել։

Կրկնում եմ, սա ձեր հայրենիքն է, ձեր պետությունն է, ու դուք լիարժեք իրավունք ունենք ձեր կարծիքը արտահայտել ու բարձրաձայնել։

Ձեր շարքեր ներմուծված ոջլոտներին էլ, ովքեր ձեզ հակառակ բանում են համոզում, հանեք ու ռադ արեք ձեր շարքերից։

Իրենք իրենց պատիվն ու հայրենիքը վաճառած անհայրենիք հուդաներ են։

Սիրով Մուշի,Վանի, Իգդիրի,Շուշիի, Աշտարակի, Էջմիածնի, Սևքարի հայերի ծոռ, երրորդ սերնդի երևանցի»: