Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ-ում իրավունքը ամբողջ ծավալով բռնաբարված է՝ ըստ Yerkir.am-ի ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, որը Արմենիա Մարիոթ հյուրանոցի առջև մասնակցում է բողոքի ակցիային ընդդեմ ադրբեջանցի պատգամավորների այցին Հայաստան և եվրոպական կառույցներին մեր երկրում ժողովրդավարության նահանջի մասին ահազանգելու նպատակով։
«Եկել եմ հստակ ասելու՝ ԵՄ-ն, բոլոր կազմակերպություններին, որ ՀՀ-ն ժողովրդավարության գծից կիլոմետրերով հեռու է, ՀՀ բանտերը վխտում են քաղբանտարկյալներով, բայց նրանք ընդամենը այս անարխիայի մի մասն են, քանի որ հազարավոր քաղաքացիներ ազատ խոսքի, քաղաքական կեցվածքի, դիրքորոշման համար ենթարկվում են բռնաճնշումների, այդ թվում նաև քրեական հետապնդումների»,-ասաց Ալեքսանդր Կոչուբաևը։
Նշենք, որ Երևանը ստանձնել է ԵՄ արևելյան գործընկերույթան շրջանակում ձևավորված Եվրոնեսթ խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի և 2 հանձնաժողովների համատեղ նիստերի կազմակերպումը։ Դրա շրջանակում Երևան են ժամանել Եվրոնեսթի պատվիրակներ ինչպես Եվրոպական խորհրդարանից, այնպես էլ Արևելյան գործընկերության երկրների խորհրդարաններից, այդ թվում՝ Ադրբեջանից։ Պատվիրակներն այս ժամին Արմենիա Մարիոթ հյուրանոցում մասնակցում են Հայաստանում եվրոպական պատվիրակության կազմակեպած ընդունելությանը։ Ներկա են և՛ Եվրանեսթի պատվիրակներ, և՛ ՀՀ-ում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպաններ, և՛ քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչներ։ Արմենիա Մարիոթ հյուրանոցի դիմաց բողոքի ակցիա է անցկացվում՝ ընդդեմ ադրբեջանցիների Հայաստան այցի և Հայաստանում ժողովրդավարության աղետալի վիճակի մասին բարձրաձայնելու նպատակով։ Ակցիային մասնակցում է նաև ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը։
Մանրամասն՝ տեսանյութում․