կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-21 16:51
Քաղաքական

Շուշիի հռչակագիրը որևէ իրավական արժեք չունեցող, ապօրինի նախաձեռնություն է. Գ. Դանիելյան

Շուշիի հռչակագիրը որևէ իրավական արժեք չունեցող,  ապօրինի նախաձեռնություն է. Գ. Դանիելյան
Ինձ համար «Համագործակցության մասին» Շուշիի հռչակագիրը որևէ իրավական արժեք չունի, դա սոսկ ապօրինի նախաձեռնություն է, ինչը դատապարտում եմ։
 
2021թ. հունիսի 15-ի «Համագործակցության մասին» Շուշիի հռչակագրի դատապարտումը մերժելը պատմական «սխրագործություն» է, քանզի դրանով առնվազն հավաստում ենք հետևյալ կետի «իրավաչափությունը». «Կողմերը, ընդգծելով, որ Թուրքիայի դեմ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՀԻՄՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԽԵՂԱԹՅՈՒՐԵԼՈՒ, ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԵՐԸ ԽԵՂԱԹՅՈՒՐԵԼՈՎ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԸ վնասում են տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, այս համատեքստում վճռականորեն աջակցում են Թուրքիայի ջանքերին, որը բացել է իր արխիվները 1915-ի դեպքերի հետ կապված, որի նպատակն էր Հայաստանում և այլ երկրներում արխիվներ բացելը և այս թեմայով պատմաբանների կողմից ուսումնասիրություններ կատարելը»:
 
Սա նշանակում է պատրաստակամություն, որ այսուհետ պետք է ղեկավարվել ոչ թե Հայոց եղեռնի փաստը հավաստող թուրքական դատարանների 1919-20թթ. երբևէ չբեկանված դատավճիռներով, այլ իր սեփական դատարանների դատական ակտերն անտեսող թուրքական կառավարության շինծու հայտարարությամբ, ըստ որի՝ իբր բացել է իր արխիվները և հրավիրում է հայ պատմաբաններին: Եվ քանի որ եղել են ու կան մեծագույն ցանկություն ունեցող հայ «պատմաբաններ», նախապես հիասթափեցնեմ՝ թուրքիան պաշտոնապես հայտարարել է, որ հիշյալ դատավճիռները չկան, հափշտակվել են հայերի կողմից: Ի դեպ, դրանց մի մասը հրատարակվեց Վատիկանի շնորհիվ: Ինչևէ՝ «բարի վայելում» ....
 

Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարարար