|
Փոխարժեքներ
04 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.78 |
| EUR | ⚊ | € 434.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.9378 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 137.88 |
ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը գրել է.
«Կը զարմանամ, որ Ֆրանսայի նման միջազգային քաղաքական հարուստ կենսափորձ ունեցող մեծ պետութեան մը առաջին դէմքը հրապարակաւ ապատեղեկատուութիւն կը կատարէ, ըսելով.
«8 տարի առաջ այստեղ ոչ ոք չէր գար (խօսքը Հայաստանի մասին է) ...», երբ իր երեք նախորդներն ալ` Ժաք Շիրաք, Նիքոլա Սարքոզի, Ֆրանսուա Հոլլանտ պաշտօնական այցելութեամբ գտնուած են Երեւան, վստահաբար նաեւ իր յաջորդն ու յաջորդներն ալ պիտի շարունակեն միեւնոյն վարքագիծը, պարզապէս որովհետեւ հայեւֆրանսական կամ ֆրանսեւհայկական յարաբերութիւնները ունին խոր անցեալ եւ կախեալ չեն երկու կողմերու օրուան իշխանութիւններէն ու անոնց ղեկավարներէն»:
Հիշեցնենք՝ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել էր.
«Եկեք անկեղծ լինենք՝ ութ տարի առաջ ոչ ոք Հայաստան չէր գա»։