Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իշխանական խմբակցությունը շարունակում է երգել նույն երգը. 7 երգ գիտեն, 7-ն էլ նախկինների մասին է, սկսեցին էլի նախկիններին հիշել․․․ Այս մասին ասուլիսում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Անդրանիկ Քոչարյանը, որ ասում է՝ ռևանշիստական ուժեր, օրինակ՝ երբ ռևանշ եղավ նախկին իշխանությունների կողմից, մի պահ Անդրանիկ Քոչարյանը պատկերացնո՞ւմ է, օրինակ, կողքի նստած Արմեն Խաչատրյանը որտեղ է լինելու։ Ռևանշիստական ուժերի դեպքում Արմեն Խաչատարյանը Սյունիքում ուղղակի տեսուչ կլիներ․․․ Մի քիչ շատ են հիշողությունը կորցնում իշխանական ուժերը»,-ասաց պատգամավորը։
Մանուկյանը հայտնեց, որ ընդդիմադիր պատգամավորները իրավասություն ունեն ծանոթանալու գաղտնիություն պարունակող փաստաթղթերի հետ։ «Վստահեցնում ենք, որ կգտնենք ձևաչափերը, թե ինչպես կարող ենք վերահսկել, ծանոթանալ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին»,- ասաց նա։