Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Ադրբեջանն ու Վրաստանը քննարկել են երկու երկրների միջև առկա էլեկտրահաղորդման ենթակառուցվածքի հետագա զարգացումը։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Trend-ը՝ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության մամուլի ծառայությանը հղումով։
Հարցը քննարկվել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Ռոմեո Միկաուտաձեի և «Ազերէներջի» ԲԲԸ-ի ղեկավար Բալաբաբա Ռզաևի միջև։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն։
Կողմերը քննարկել են էներգետիկ ոլորտում երկու երկրների համագործակցության առաջնահերթ ուղղությունները։ Նշվել է երկու երկրների էներգետիկ համակարգերի միացման համար լրացուցիչ ենթակառուցվածքի ստեղծման կարևորությունը։
Հիշեցնենք, որ Վրաստանը կախում ունի էներգիայի ներմուծումներից. ամենից շատ էլեկտրաէներգիա է ներմուծվում Ռուսաստանից, որին հաջորդում են Թուրքիան և Ադրբեջանը: