|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Շուրջ հինգ ամիս կալանավայրում անցկացնելուց հետո բժիշկ, պրոֆեսոր եւ պատգամավոր Արմեն Չարչյանը դեկտեմբեր ամսին ազատ արձակվեց` Սահմանադրական դատարանի որոշման հիմքով: Երեկ նա եկել էր խորհրդարան՝ աշխատանքի։
Չարչյանն իրեն լավ է զգում, կալանավայրում էլ, չհաշված առողջական վիճակի վատթարացումը, իրեն վատ չի զգացել։ Անվանի պրոֆեսորին «Վարդաշեն» ՔԿՀ-ում թե՛ քրեական հեղինակությունները, թե՛ շարքային կալանավորները, թե՛ ՔԿՀ աշխատակիցները լավ են վերաբերվել։
Քրեականներից պակաս «հեղինակություն» էլ չի եղել ինքը՝ Չարչյանը, որն անգամ իր «կլիչկան» է ունեցել գաղութում՝ «Պրոֆեսոր»։ Արմեն Չարչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն ընդգծված հարգալից են վերաբերվել, որի պատճառը նաեւ այն է եղել, որ կալանավորների եւ ՔԿՀ աշխատակիցների մեջ եղել են անձինք, որոնց ընտանիքի անդամներին ու մերձավորներին ինքը ժամանակին բուժած է եղել։ Բայց ասաց, որ իր համար որեւէ արտոնություն կամ բացառություն չեն սահմանել ՔԿՀ-ում, պարզապես լավ են վերաբերվել՝ զուտ անձնապես»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում