Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Ազգային ժողովը փետրվարի 16-ին միաձայն՝ 31 կողմ ձայնով, առաջին ընթերցմամբ ընդունեց «Բռնազավթված տարածքների մասին» նախագիծը, որի երկրորդ ընթերցումը նախատեսված է փետրվարի 17-ին։ Ըստ այդ նախագծի՝ 1991-1994 և 2016 թվականներին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքները համարվում են Արցախի Հանրապետության անբաժան մասը, ու դրանց վրա տարածվում է Արցախի Սահմանադրությունն ու այդ Սահմանադրությամբ սահմանված իրավական հատուկ՝ ռազմական ռեժիմ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, ողջունելով Արցախի խորհրդարանականների միակամությունը նախագծի վերաբերյալ, նշեց՝ սպասելի էր, որ Հայաստանի իշխանության կողմից որևէ արձագանք չէր լինի այս նախագծի վերաբերյալ։
«Չկա, որովհետև նրանք ուրացել են Արցախը։ Ինչ է՝ պատահակա՞ն է, որ նրանց խոսույթում Արցախի Հանրապետություն ձևակերպումն այլևս չկա. չէ՞ որ վերջին քառօրյայի ժամանակ էլ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին հարց ուղղեցինք Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի ու ճակատագրի մասին, խուսափեց ուղիղ պատասխանից և ասաց՝ Կառավարության ծրագրում գրված է՝ կարդացեք։ Այն բացառիկ հարմոնիան, որում գործում են Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը, բացառում են ՀՀ իշխանության կողմից Արցախի բռնազավթված տարածքների վերաբերյալ որևէ արձագանք»,- ասաց Գալստյանը։
Ընդդիմադիր պատգամավորի փոխանցմամբ՝ ակնհայտ է, որ Հայաստանի խորհրդարանական մեծամասնության և Փաշինյանի գլխավորած Կառավարության վարքագիծը մեկն է։
Մանրամասները՝ տեսանյութում