Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժողովուրդը վանկարկում է «Արդարություն»՝ ըստ Yerkir.am-ի Վարդենիսում այս փաստի վրա ուշադրություն հրավիրեց «Ահարոն Խաչատրյան» դաշինքի ներկայացուցիչ Խաժակ Մկրտչյանը, որն այլ ցուցարարների հետ փակել է Մարտունի-Վարդենիս ճանապարհը այն բանից հետո, որ Գեղարքունիքի մազպետարանը հրաժարվեց ընդդիմադիր համայնքապետ Ահարոն Խաչատրյանին տրամադրել կնիքն ու աշխատասենյակի բանալին։
Խաժակ Մկրտչյանը նշեց, որ դեկտեմբերի 30-ին տեղի ունեցած նիստում ավագանին ընտրել է համայնքի ղեկավար՝ Ահարոն Խաչատրյանին, բայց մինչև օրս տարբեր տեսակի խոչընդոտների պատճառով Ահարոն Խաչատրյանը չի կարողանում իրացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները՝ մեծ ու փոքր տարբեր իշխանոիկների նախաձեռնած խոչընդոտների պատճառով։
Դրանցից մեկը, նրա խոսքով, ՔՊ-ի կողմից համայնքապետի ընտրության արդյունքը Վարչական դատարանում բողոքարկելն էր։ Արդյունքում մի խրթին որոշում կայացվեց․ դեկտեմբերի 30-ի նիստը չեղյալ հայտարարել, բայց դրանից բխող հետևանքը՝ Ահարոն Խաչատրյանի ընտրվելը որպես համայնքի ղեկավար, թողնել ուժի մեջ, օրինական համարել։
«Մենք ՀՀ խոշորացված երկրորդ համայնքն ենք, սահմանամերձ համայնք, որը հիմա գտնվում է պարալիզացված վիճակում,մարդիկ չեն կարողանում իրենց հարցերը կազմակերպված լուծել, սա ես գնահատում եմ որպես պետության դեմ ուղղված գործողություն։ Պատկերացնո՞ւմ եք՝ եթե սահմանի վրա որևէ զինվոր մի նկար գցի՝ ԱԱԾ-ն անմիջապես կարձագանքի, բայց մի ամբողջ համայնք մնացել է անտիրության պայմաններում, որևէ վարչական կազմակերպում գոյություն չունի»,-ասաց Խաժակ Մկրտչյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․