|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ամեն անգամ, երբ ընդդիմությունը սոցիալական ծախսերը բարձրացնելու վերաբերյալ նախաձեռնությամբ է հանդես գալիս, իշխող քաղաքական ուժը սկսում է խոսել ինֆլյացիայի մասին՝ եկեք սոցիալական ծախսերի փոխարեն փողը ներդնենք ենթակառուցվածքների վրա, թող բիզնեսը զարգանա․․․ Ինչպե՞ս պետք է այդ մարդիկ ապրեն, քանի դեռ տնտեսությունը զարգանա։ Իհարկե, այդ հարցին կառավարությունը չի պատասխանում, փոխարենը միշտ հղում է կատարում արտաքին ինֆլյացիային։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Վաղը պրոբլեմ է լինելու՝ բնամթերքի հետ կապված, քանի որ ասօրվա կառավարությունն իր ապիկար քաղաքականությամբ գարնանացանը դնում է խնդրի տակ, մատը մատին չի տալիս. վաղը հացը, միսը, կարտոֆիլը կթանկանա, ու մեր կառավարությունը կասի՝ բա տեսեք՝ աշխարհում ա ինֆլյացիա»,- ասաց Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։