Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկոյան գնացի խանութ։ Գնեցի մի քանի հատ վարունգ, գազար, մի հատ բազուկ, սոխ, մի քիչ միրգ, մի բուռ գետնանուշ, ձու, տոստի հաց, լավաշ։ Ամեն ինչը բարակ պոլիէթիլենային պարկերի մեջ։ Սրան էլ գումարենք մեքենայի համար պլաստիկ շշի մեջ լցված ջուր։ Այս ամենը ճխտեցին երկու հատ «հաստ» պոլիէթիլենային տոպրակի մեջ, գանձեցին լրացուցիչ 90 դրամ ու 16 հատ ցելոֆանի տոպրակ (14 փոքր բարակ ու 2 հատ հաստ) տվեցին ինձ։ ՀՀ կառավարություն, այսպե"ս եք «պայքարում» ցելոֆանի դեմ։ Պակասե՞ց դրա շրջանառությունը։ Սա ի՞նչ աչքակապություն է։ Ամեն տեղ պոլիէթիլեն է, ուղղակի հիմա դրա համար հիմա 45-50 դրամ ենք վճարում։ Ո՞վ է դրանից շահում։ Պոլիէթիլենի տոպրակ արտադրողները և վաճառողները։ Իսկ միգուցե՞ հենց այստեղ է թաղված շան գլուխը։ Մի քանի բիզնեսմեն գերշահույթ են ապահովում ժողովուրդին քամելով, իսկ կառավարությունն այս թալանն արդարացնում է գեղեցիկ խոսքերով․․․
Արթուր Խաչատրյան
ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր